🏛 Պատմությունը չի պտտվում քո շուրջը կամ ինչպե՞ս է պատմությունը դառնում մտածողություն
Պատմության դասավանդման ավանդական մոդելը հաճախ գերբեռնված է քաղաքական պատմությամբ՝ թագավորներով, ճակատամարտերով ու անհատին առնչվող դրվագներով։ Մինչդեռ երկրաշարժը, երաշտը, հիվանդությունները, կլիմայական փոփոխությունները շատ հաճախ ոչ պակաս որոշիչ պատմական գործոններ են։
Նմանատիպ ընկալումը ոչ միայն ստեղծում է միակողմանի պատմություն, այլ նաև՝ աշխարհի «եսակենտրոն» ընկալում։
#Գիտահեն_երկիր խորագրի ներքո այս քննարկման ընթացքում կխոսենք՝ ինչպես է պատմությունը դառնում մտածողության ձև և ինչու է կարևոր դուրս գալ «եսակենտրոն» պատմության շրջանակից։
👤 Մեր հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմության դասավանդման փորձագետ Զոհրաբ Գևորգյանն է։
Այս հանդիպման ընթացքում կքննարկենք․
✅ ինչպե՞ս է պատմական գիտակցությունը ձևավորվում միջավայրային մտածողություն,
✅ ինչպե՞ս օգնել սովորողին տեսնել, որ պատմությունն անհատի սահմաններից դուրս է և
✅ ինչպիսի՞ առաջադրանքներն ու նախագծերը կարող են փոխել պատմության դասի էությունը՝ այն դարձնելով հասարակական մտածողության արդյունավետ հարթակ։
Հանդիպման մանրամասներ․
🗓 Օր՝ դեկտեմբերի
🕖 Ժամը՝ 19:20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն
Մուտքն ազատ է, բայց գրանցումը պարտադիր է 💜
👉
https://forms.gle/XrA5Z267KRkQNYAfA
Հ․Գ․
🇦🇲 Այս շարքի հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
🗺️ Քարտեզը ձևավորվում է ինչպես գաղափարների, այնպես էլ մշակութային շփումների խաչմերուկում՝ մեր Երազանքի հայրենիքի ամբողջական պատկերը ուրվագծելու նպատակով։
#Հայոց_երկիր #մշակութային_երկիր
#պատմություն #դասավանդում
#Բարձունք #Bardzunk #Armenia